Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում

ՀՀ ԱՆ կոլեգիայի հերթական նիստում, որին մասնակցում էին նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը, քննարկվեց ՀՀ կառավարության կողմից հաստատված`«Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»: 

 

Բացելով նիստը, ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը նշեց, որ այդ ծրագիրը առաջիկա 6-7 ամիսների ընթացքում նախարարության աշխատանքի ուղեցույցն է լինելու:

 

Կոլեգիայի անդամներին ներկայացնելով ծրագիրը, ԱՆ աշխատակազմի ղեկավար Ս. Քրմոյանը նշեց, որ առողջապահության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բազայի վրա ստեղծվում է առողջապահական տեսչություն: Այն հանրապետության ողջ տարածքում կապահովի դեղերի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու անվտանգության, առողջապահական գովազդի, բուժօգնության պետական պատվերի ծավալների, ֆինանսավորման և նպատակային ծրագրերի կատարման արդյունավետության, դեղերի գների նկատմամբ վերահսկողության, մշտադիտարկման և վերլուծության իրականացումը: Մինչ այդ դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողություն կիրականացնի ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը: 

 

Կարևորվում է դեղերի գների պետական կարգավորման հարցը: Այս ուղղությամբ նախատեսվում են թե´ պետական գնումների բաց մրցույթներ, թե´ անմիջապես արտադրողի հետ բանակցություններ:

 

Կդյուրացվի դեղերի պետական գրանցման կարգը, կներդրվի դրանց վերագրանցման պարզեցված մեխանիզմ: 

 

Ուշադրության կենտոնում էին նաև բժշկական կադրերի վերապատրաստմանն ու շարունակական կրթությանը, մասնագետների լիցենզավորմանը, որակավորմանը, արդյունավետ կառավարմանը, ֆինանսավորման մեխանիզմներին, հանրային առողջապահությանը վերաբերող հարցեր:

 

Քննարկվեց նաև մարզային առողջապահության ցանցի օպտիմալացման, ինչպես նաև սանավիացիայի վերականգնման հարցը: 

 

- Այսօր կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում: Խնդիրներ կան, որոնց շատ արագ լուծումներ կտրվեն: Խնդիրներ էլ կան, որոնք տարիների ընթացքում կկարգավորվեն: Մենք ժամանակ չունենք և համատեղ ուժերով պիտի լծվենք համակարգի առջև ծառացած խնդիրների լուծմանը,- ասաց Դ. Դումանյանը:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ